Ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը ԵԱՏՄ-ում մայիսին 2022 թվականի ապրիլի համեմատ կազմել է 100,3%, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 111,2%։
2021 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում նկատվել է պարենային ապրանքների գների (13,5%) և ոչ պարենային ապրանքների գների (12,2%) զգալի աճ։ Վճարովի ծառայությունների գները այդ ժամանակահատվածում ավելացել են 6,3%-ով։
Պարենային ապրանքների գների՝ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի համեմատ ավելի բարձր աճ է գրանցվել Ռուսաստանում (13,8%)։ Ոչ պարենային ապրանքների գների առավելագույն աճ է նկատվել Բելառուսում (14,0%) և Ռուսաստանում (13,4%), վճարովի ծառայությունների գների առավելագույն աճ՝ Բելառուսում (7,3%) և Ռուսաստանում (6,8%)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «Սպառողական գների ինդեքսի մասին»
բաժնում։