Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
09.11.2023

ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկոյի շնորհավորական խոսքը Որակի համաշխարհային օրվա առթիվ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն Եվրասիական տնտեսական միության երկրների իր գործընկերներին շնորհավորել է Որակի համաշխարհային օրվա առթիվ։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար ներկա փուլում հատկապես կարևոր են որակի և մրցունակության հարցերը։ Որակյալ և սպառողների շրջանում պահանջարկ ունեցող արտադրանքի թողարկումը գերակա խնդիր է ցանկացած կազմակերպության և տնտեսության ամբողջ ոլորտների հաջողության ճանապարհին՝ թե ներքին, թե արտաքին շուկաներ ապրանքներ մատակարարելիս:

Շնորհավորելով Միության իր բոլոր գործընկերներին, որոնք ներգրավված են ստանդարտացման աշխատանքներում՝ Վիկտոր Նազարենկոն ընդգծել է. «Տեխնիկական կարգավորման և ստանդարտացման մեխանիզմներն ուղղված են անվտանգ և որակյալ արտադրանքի արտադրության համար պայմանների ստեղծմանը, որը համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի պահանջներին և մեր պետությունների սպառողների ակնկալիքներին»։

Նրա խոսքով՝ արտադրանքի որակի բարձր մակարդակի հասնելը ենթադրում է փոխլրացնող համալիր միջոցներ, ներառյալ ձեռնարկությունների բարձր գիտատեխնիկական ներուժի և անձնակազմի իրավասության պահպանումը, արտադրության և վերահսկողության ժամանակակից տեխնոլոգիաների, համակարգային մենեջմենթի արդյունավետ ձևերի ու մեթոդների կիրառումը:

«Վստահ եմ, որ տեխնիկական կարգավորման բոլոր ուղղությունների համակարգված զարգացումը հիմք կստեղծի կազմակերպությունների կողմից արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման արդյունավետ մոտեցումների կիրառման համար, որոնք նպաստում են մեր երկրների տնտեսությունների նորարարական զարգացմանը, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը և համաշխարհային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության իմիջի բարձրացմանը», — իր շնորհավորական խոսքում ընդգծել է Վիկտոր Նազարենկոն։