Նորություններ

21.06.2022 (Обновлено: 04.07.2022 16:01)

ԵԱՏՄ պետությունների և ԵՏՀ կառավարությունները կզարգացնեն եվրասիական տրանսպորտային միջանցքները «Արևելք – Արևմուտք» և «Հյուսիս – Հարավ» ուղղություններով

Եվրասիական միջկառավարական խորհուրդը Միության պետությունների կառավարություններին հանձնարարել է ԵՏՀ-ի հետ համատեղ ակտիվացնել (համակարգել) եվրասիական տրանսպորտային միջանցքների տրանսպորտային ենթակառուցվածքի և «Արևելք – Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ մտնող երթուղիների զարգացման աշխատանքները:

Նման հանձնարարական են տվել ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հունիսի 21-ին Մինսկում կայացած նիստին՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման շրջանակներում ԵԱՏՄ երկրների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման հարցերով պատրաստված զեկույցի քննարկումից հետո:

Ընդ որում, ԵԱՏՄ երկրները ելնելու են Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զարգացման ինստիտուտների միջև համագործակցության հաստատման անհրաժեշտությունից՝ տրանսպորտային նախագծերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով, ինչպես նաև մշակելու են եվրասիական տրանսպորտային միջանցքների և երկկողմ ձևաչափով իրականացվող երթուղիների զարգացման նախագծերի իրականացմանը անդամ պետությունների միանալու հնարավորությունը:

Միջկառավարական խորհրդի առջև հանձնարարականի վերաբերյալ հաշվետվությունը սահմանված է տարին առնվազն երկու անգամ, ինչը թույլ կտա օպերատիվ արձագանքել տրանսպորտի ընթացիկ իրադրության փոփոխվող պայմաններին:

Միությունում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման այս միջոցները թույլ կտան բարձրացնել մայրուղային ճանապարհների թողունակությունը, վերացնել ԵԱՏՄ պետությունների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքի «նեղ» տեղերը (սահմանափակումները):