Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Երևանում ներկայացրել է բնական մենաշնորհների ոլորտում Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթ։ Առաջարկությունները մշակվել են Միության երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման միջոցառումների շրջանակում, որոնք նախատեսված են բնական մենաշնորհների ոլորտի «ճանապարհային քարտեզով»։
«Ազգային օրենսդրությունների մերձեցման ընդհանուր խնդրի լուծումը բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտների ծառայությունների սպառողներին հնարավորություն կտա հասկանալու Միությունում կարգավորման ընդհանուր մոտեցումները՝ անկախ նրանց երկրային պատկանելությունից։ Բացի այդ, դա ընդհանուր առմամբ կնպաստի «բիզնես կլիմայի» բարելավմանը», - նշել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն Հայկ Թութունջյանը։
Կայացել է Հանձնաժողովի ներկայացուցիչների մի քանի աշխատանքային հանդիպում, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների և ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվում էին ցանկի համապատասխան ցուցակի նախապատրաստման բովանդակությունը և ժամկետները, նշվել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների՝ ծառայությունների շուկաների վերլուծության անցկացման առնչությամբ իրավասությունների բացահայտման անհրաժեշտությունը՝ վերջիններիս բնական մենաշնորհների ոլորտին դասելու կամ դրանից բացառելու համար։ Անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բացահայտման և դրանց վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացման բարդության հարցը՝ հաշվի առնելով Միության աշխատանքային՝ ռուսերեն լեզվով դրանց բացակայությունը։
Տեղեկանք
Հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 37 որոշմամբ հաստատված բնական մենաշնորհների ոլորտում Միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համապատասխան միջոցների իրականացման հաջորդականության որոշման միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) 10-րդ կետը նախատեսում է բնական մենաշնորհների ոլորտում Միության անդամ պետությունների մերձեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի նախագծի նախապատրաստում: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին կներկայացվի 2023 թվականի վերջին։
Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության առանձնահատկությունը «բնական մենաշնորհներ» հասկացության բացակայությունն է։ Փոխարենը առկա է «հանրային ծառայություններ» հասկացությունը։ Համաձայն «ԵԱՏՄ մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի»՝ բնական մենաշնորհների ծառայություններին Հայաստանում հավասարեցվում են միայն այն հանրային ծառայությունները, որոնք ներառված են «Բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին արձանագրության» (ԵԱՏՄ մասին պայմանագրի N 20 հավելված) N 1 և 2 հավելվածներում: