Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Ուիլարդ Մվեմբայի հետ
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Ուիլարդ Մվեմբայի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) մրցակցության հարցերով հանձնաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Ուիլարդ Մվեմբայի հետ։
Բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ԵՏՀ-ի և ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև փոխգործակցության հարցերի շուրջ, որն սկսվել է 2019 թվականին և հատկապես ակտիվացել 2022 թվականին Մրցակցային քաղաքականության և իրավակիրառության ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։
«Ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այնպես էլ ԿՈՄԵՍԱ-ն ունեն ընդհանուր նպատակ՝ աջակցել իրենց տարածաշրջանների կայուն զարգացմանը տնտեսական ինտեգրման միջոցով, – ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։ – Մենք վաղուց ենք սերտ երկխոսություն վարում մրցակցության շուրջ, աջակցում ենք միմյանց նախաձեռնություններին միջազգային հարթակներում»:Բակիտժան Սագինտաևը, մասնավորապես, հիշեցրել է մրցակցության ոլորտում տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների փոխգործակցության մասին ԵՏՀ նախաձեռնությունը։ ԿՈՄԵՍԱ մրցակցության հարցերով հանձնաժողովը աջակցել է այս նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցում է դրա իրականացմանը:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Արևելյան և Հարավային Աֆրիկայի միասնական շուկայի համագործակցության զարգացման հեռանկարները։ ԵՏՀ կոլեգիայի նախագահը վստահություն է հայտնել կողմերի երկխոսության ընդլայնման հնարավորության հարցում։
Արևելյան և Հարավային Աֆրիկայի միասնական շուկայի (ԿՈՄԵՍԱ) անդամ է 21 պետություն՝ Բուրունդի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ջիբութի, Զամբիա, Զիմբաբվե, Եգիպտոս, Քենիա, Կոմորյան կղզիներ, Լիբիա, Մավրիկիոս, Մադագասկար, Մալավի, Ռուանդա, Սվազիլենդ, Սեյշելյան կղզիներ, Սոմալի, Սուդան, Թունիս, Ուգանդա, Էրիթրեա, Եթովպիա: