Նորություններ

16.06.2022 (Обновлено: 28.06.2022 16:43)

ԵՏՀ-ի և Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ձևաչափերը

Հ

ունիսի 16-ին Մոսկվայում ԵՏՀ հարթակում ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալթինայ Օմուրբեկովան և Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի նախագահ Իրինա Չազովան քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Սրտաբանների եվրասիական ասոցիացիայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումը:
Ալթինայ Օմուրբեկովան պատմել է առողջապահության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին, որն իրականացվում է Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի ռազմավարական ուղղություններին համապատասխան։ Մասնավորապես, ԵՏՀ վարչության տնօրենն ընդգծել է անդամ պետությունների քաղաքացիների համար առողջապահության ժամանակակից ձեռքբերումների, ներառյալ՝ հեռաբժշկության տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև բժշկական և դեղագործական կրթության ոլորտում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ Միության երկրների համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Իրինա Չազովան, իր հերթին, նշել է, որ ասոցիացիան Եվրասիական տարածաշրջանի երկրների բժշկական հանրության միավորումն է և աջակցում է առողջապահության, բժշկական գիտության և կրթության առավել ամբողջական և համակողմանի զարգացմանը, ինչպես նաև Եվրասիայի պետություններում սրտաբանության և հարակից առարկաների ոլորտում գիտահետազոտական, դասախոսական և գործնական աշխատանք իրականացնող բժշկական մասնագետների պրոֆեսիոնալ աճին։

Հանդիպման մասնակիցները նշել են փոխգործակցության խորացման շահագրգռվածությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում համատեղ համագումարների, համաժողովների և սեմինարների անցկացմանն աջակցելու շնորհիվ:

Տեղեկանք

«Սրտաբանների եվրասիական ասոցիացիա» բժշկական աշխատողների ասոցիացիան կամավոր անդամակցության վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն է, որն իրենից ներկայացնում է Եվրասիական տարածաշրջանի երկրների բժշկական հասարակության միավորում և ստեղծվել է հետևյալ ոլորտներում համագործակցության առավել ամբողջական և համակողմանի զարգացմանը նպաստելու համար՝

աջակցություն գիտության զարգացմանը սրտանոթային հիվանդությունների պաթոգենեզի ուսումնասիրության, ախտորոշման և արդյունավետ բուժման բնագավառում.

սրտաբանական հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման բնագավառում գիտության նորագույն նվաճումների ներդնում.

Եվրասիական տարածաշրջանի երկրների քաղաքացիների շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զանգվածային կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպում.

նպաստում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման բնագավառում բժիշկների շարունակական կրթության համակարգի կատարելագործմանը.

նպաստում Եվրասիայի երկրների քաղաքացիների աշխարհայացքի ձևավորմանը՝ ուղղված առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդմանը։