«Նման ցուցահանդեսների անցկացումը թույլ կտա ստեղծել լրացուցիչ խթաններ Եվրասիական տնտեսական միության երկրների արտադրանքի որակի բարելավման և մրցունակության բարձրացման համար, ապահովել մեր արտադրողների ապրանքների տեղեկատվական աջակցությունը՝ ինչպես Միության ներսում, այնպես էլ արտահանելիս՝ դրանց արդյունավետ առաջխաղացման համար», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։Ինչպես ընդգծել է Արտակ Քամալյանը, Եվրասիական տնտեսական համաժողովների շրջանակներում ԵԱՏՄ լավագույն ապրանքների ցուցահանդեսների անցկացումը նաև թույլ կտա բարձրացնել Միության պետությունների որակի ազգային մրցույթների կարգավիճակը և գրավչությունը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական համաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառում է, որը հերթականությամբ անցկացվում է Միության՝ ԵԱՏՄ-ի մարմիններում նախագահող պետությունում։
Համաժողովի նպատակներն են հանդիսանում ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցական կապերի ձևավորումը և ներդրումային ու նորարարական ներուժների միավորումից սիներգետիկ արդյունքի ստացումը, արտահանման ներուժի զարգացումը։
Համաժողովը նպաստում է ԵԱՏՄ երկների պետական իշխանության մարմինների և բիզնես համայնքների գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ծառայում է որպես հարթակ՝ ինտեգրացիոն միավորման կայուն զարգացման հեռանկարների գնահատման, ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների և զարգացման հետագա ուղղությունների քննարկման համար։