Նորություններ

25.05.2023

Ընդունվել է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների փաթեթը

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի մայիսի 25-ի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են այսպես կոչված 3-րդ Մեծ Արձանագրությունը, որը պարունակում է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունները:

3-րդ Մեծ Արձանագրությունը մշակվում էր 2021 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։ Դրա հիմնական նպատակն է վերացնել իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված իրավական կարգավորման բացերը, հստակեցնել Միության մասին պայմանագրում օգտագործվող տերմինաբանությունը, Միության մարմիններին մի շարք լիազորություններ վերապահել՝ տեխնիկական կարգավորման, բուսասանիտարական միջոցների, Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի մասով:

Այսպես, օրինակ՝ ԵԱՏՄ մասին պայմանագիրը ներառում է մի շարք նորմեր, որոնք իրավական կարգավորում են սահմանում Միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում չընդգրկված, բայց բուսասանիտարական ռիսկ ներկայացնող վնասատու օրգանիզմների համար։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի N 3 հավելվածում հստակեցվում է «վստահության անդրսահմանային տարածք» հասկացության սահմանումը. բացի լիազոր մարմինների միջև փոխգործակցությունից (G2G), այժմ հնարավոր է փոխգործակցությունը տնտեսավարող սուբյեկտների և լիազոր մարմինների միջև (B2G) էլեկտրոնային փաստաթղթերը, տեղեկատվությունը էլեկտրոնային ձևով կազմելիս, ուղարկելիս, փոխանցելիս և ստանալիս: Ուժը կորցրած են ճանաչվում Ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնները (3-րդ Մեծ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո այս կանոնները կսահմանվեն Հանձնաժողովի կողմից): ԵԱՏՄ մասին պայմանագրի N 25 հավելվածը լրացվել է էլեկտրոնային ձևաչափով պետական գնումներ իրականացնելիս էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման նորմով։

Այժմ 3-րդ Մեծ Արձանագրությունը կուղարկվի երկրներ՝ վավերացման։