Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է Նախակլինիկական (ոչ կլինիկական) հետազոտություններ իրականացնելիս լաբորատոր (փորձարարական) կենդանիների հետ աշխատելու ուղեցույցը։
Ուղեցույցը կանոնակարգում է կենդանիների խնամքի մարդու համար դեղորայքային պատրաստուկի անվտանգության ուսումնասիրությանը նրանց մասնակցության ընդհանուր մոտեցումները, եթե այդպիսի ուսումնասիրությունը չի կարող ամբողջությամբ իրականացվել լաբորատոր կամ համակարգչային մոդելավորման կիրառման պայմաններում:
Ընդունված Ուղեցույցը
հանձնարարականներ է պարունակում, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել
ցանկացած տհաճ (անցանկալի) ներգործություն լաբորատոր կենդանիների վրա: Ուղեցույցի
կիրառումը թույլ կտա ընտրել կենդանիների համար ամենաքիչ տրավմատիկ, բայց միևնույն
ժամանակ արդյունավետ մանիպուլացիաները և կատարել դրանք հմտորեն՝ դրանով իսկ
հասնելով փորձի նպատակին առավել մարդասիրական ճանապարհով: