2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը բոլոր կատեգորիաների տնտեսություններում կազմել է 154,8 մլրդ ԱՄՆ դոլար և 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ աճել 5,1%-ով։
Աճը նկատվել է Ղազախստանում` 8,5%-ով, Ղրղզստանում` 6,4%-ով, Ռուսաստանում` 4,7%-ով, Բելառուսում` 3,5%-ով, Հայաստանում` 0,5%-ով:
Դրական դինամիկան կապված է հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի, առաջին հերթին՝ հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի բերքահավաքի ավելացման հետ, որը պայմանավորված է բերքատվության աճով: Աճել է նաև անասնաբուծության արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն» բաժնում։