Նորություններ

10.03.2022 (Обновлено: 22.03.2022 15:59)

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը ԵԱՏՄ-ում ավելացել է 0,8% 2022 թվականի հունվարին

2022 թվականի հունվարին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր կատեգորիաների տնտեսություններում 2021 թվականի հունվարի համեմատ ավելացել է 0,8%-ով։

Աճ է գրանցվել Ղրղզստանում՝ 2,4%, Ղազախստանում՝ 1,5% և Ռուսաստանում՝ 0,8%։

Մասնավորապես, ավելացել է անասնաբուծության արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը. անասունների և թռչնի արտադրությունը՝ 4,8%-ով, կաթի արտադրությունը՝ 1,4%-ով, ձվինը՝ 3%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «Սոցիալ տնտեսական վիճակագրություն» բաժնում։