Նորություններ

21.06.2022 (Обновлено: 04.07.2022 17:10)

Ղրղզստանի Հանրապետության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպիչներին

Եվրասիական միջկառավարական խորհրդի հունիսի 21-ին Մինսկում կայացած նիստին Ղրղզստանի Հանրապետության Մինիստրների կաբինետի նախագահ, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը բարձր է գնահատել 2022 թվականի մայիսի 26-ին Բիշքեկում կայացած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացման մակարդակը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը և նշել, որ միջոցառումը թույլ է տվել քննարկել տնտեսական ինտեգրման զարգացման շատ կարևոր ուղղություններ, կիսվել փորձով, վերլուծել մեր աշխատանքը և ամրապնդել մեր փոխգործակցությունը, - ընդգծել է նա: - Եվրասիական ինտեգրման առանցքային խնդիրների շուրջ կայացած քննարկման ընթացքում ներկայացվել են հիմնավորված առաջարկություններ, որոնք արժանի են Հանձնաժողովի ուշադրությանն ու քննարկմանը»:

Ակիլբեկ Ժապարովը նաև հայտնել է, որ Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու հաջող անցկացմանն աջակցելու համար Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ժապարովի կարգադրությամբ շնորհակալություն է հայտարարվել համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին, Համաժողովի նախապատրաստման հարցերով ԵՏՀ ծրագրային կոմիտեի ղեկավար, ԵՏՀ Կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևին, Համաժողովի նախապատրաստման հարցերով ԵՏՀ ծրագրային կոմիտեի ղեկավարի տեղակալ Արտակ Քամալյանին և Համաժողովի նախապատրաստման օպերատիվ շտաբի ղեկավար, ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովին։

 Նաև Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար - մինիստրների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովի անունից շնորհակալություն է հայտարարվել ԵՏՀ Խորհրդի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Բելառուսի Հանրապետության վարչապետի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, վարչապետի տեղակալ - Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին, ինչպես նաև ԵՏՀ Կոլեգիայի անդամներ Անդրեյ Սլեպնյովին, Վիկտոր Նազարենկոյին, Մաքսատ Մամիթկանովին, Տեմիրբեկ Ասանբեկովին, Արման Շաքալիևին, Վարոս Սիմոնյանին և ԵՏՀ նախկին նախարար Ռուսլան Բեկետաևին: