Մասնավորապես, փորձագիտական խմբի շրջանակներում մշակվել է 13 փորձագիտական եզրակացություն վճարումների մեկնարկի ժամկետների, ապահովագրական հատուցման չափի, Ավանդի արժույթով փոխհատուցման վճարման, ապահովագրական պաշտպանության երկարաձգման մեխանիզմների և այլնի վերաբերյալ:
Ռուսաստանի «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիայի կողմից ԵՏՀ-ի հետ համատեղ կազմակերպված միջոցառման մասնակիցներն են հանդիսացել բանկային ավանդների ապահովագրման կազմակերպությունների, 13 երկրների ազգային/կենտրոնական բանկերի, ինչպես նաև ավանդների ապահովագրողների միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային միավորումների շուրջ 100 ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովում քննարկվել են ավանդների ապահովագրության ոլորտում առանցքային հարցեր, այդ թվում՝ ավանդների երաշխավորման հիմնադրամի նպատակային չափը, ավանդների ապահովագրության համակարգի մասնակից բանկերի կողմից կատարվող վճարների նվազեցման կամ կասեցման հնարավորությունը և ավանդների ապահովագրման կազմակերպությունների ֆինանսական աջակցության մեխանիզմները:
Տեղեկանք
Ավանդների ապահովագրման հարցերով փորձագիտական խումբը ստեղծվել է 2019 թվականին՝ ԵՏՀ ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ: Խմբի աշխատանքի հիմնական նպատակներն են ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրության, ինչպես նաև ավանդների ապահովագրության, բանկերի լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում լավագույն միջազգային պրակտիկայի վերլուծությունը, ավանդների ապահովագրողների և կենտրոնական բանկերի միջև տեղեկատվական փոխանակումը, ֆինանսական շուկաների գծով խորհրդատվական կոմիտեի կողմից քննարկման համար օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը: