Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանին հանձնել է «Փոխգործակցության համար» Ռուսաստանի ԱԳՆ կրծքանշանը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Գոհար Բարսեղյանի նշանակալի ներդրումը Եվրասիական տնտեսական միության զարգացման և անդամ պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
«Փոխգործակցության համար» Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կրծքանշանը շնորհվում է Ռուսաստանի և օտարերկրյա քաղաքացիներին՝ Ռուսաստանի ԱԳՆ հետ երկկողմ համագործակցության զարգացման, խաղաղության ամրապնդման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ համատեղ աշխատանքի համար: