Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Ճշգրտվել է ապրանքների ցանկը, որոնց համար մաքսային հայտարարագրման ժամանակ անհրաժեշտ են չափազանց մեծ ճնշման տակ աշխատող սարքավորումների տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկություններ

01.03.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է ապրանքների ցանկում կետային փոփոխությունները, որնց համար մաքսային հայտարարագրի ներկայացումը ուղեկցվում է մաքսային մարմնին՝ չափից ավելի ճնշման տակ աշխատող սարքավորումների համապատասխանության գնահատման վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ։
Փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ և նախատեսում են ընթացիկ ցանկում նշված ապրանքների անվանումների համապատասխանեցում (հաստատված է ԵՏՀ Կոլեգիայի առ 2019 թ.- հունվարի 22-ի № 12 որոշմամբ) տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանված դրանց անվանումներին (կատարվել են ԵՏՀ Խորհրդի առ 2021 թ.-ի ապրիլի 23-ի № 49 որոշմամբ):
Ապրանքների ցանկի փոփոխությունները չեն փոխում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներկայիս անվանակարգը և չեն ազդում ներմուծվող ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի վրա: