Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
27.11.2022

Ցավակցությունները Վլադիմիր Վլադիմիրի Մակեյի մահվան կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԵՏՀ-ի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրի Մակեյի գործընկերներին, բարեկամներին, հարազատներին և մտերիմներին։

«Անտանելի վշտի և ցավի զգացումով է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ընդունվել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրի Մակեյի անդառնալի, հանկարծակի կորստի լուրը։ Լինելով իսկական հայրենասեր, ականավոր պետական գործիչ՝ Վլադիմիր Վլադիմիրին անգնահատելի ներդրում է ունեցել բելոռուսական դիվանագիտության զարգացման, եվրասիական տնտեսական ինտեգրման գործում՝ ամուր պաշտպանելով հայրենիքի ազգային շահերը միջազգային ասպարեզում»,- ասված է հեռագրում։