Նորություններ

09.03.2023 (Обновлено: 10.03.2023 18:03)

Կայացել է ԵԱՏՄ և ԱՄԷ միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը

Մարտի 6-ից 8-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը։

Փուլի ընթացքում կողմերը քննարկել են ապագա համաձայնագրի կարգավորիչ մասը, ինչպես նաև որոշել միմյանց շուկաներ մուտքի ազատականացման առանցքային պարամետրերը։

 

«Արագացված ընթացակարգով գործընթացի իրականացմանը մեր երկրների ղեկավարության կողմից նախկինում նախանշված նպատակաուղղվածությանը համապատասխան՝ բանակցող թիմերը կձգտեն մինչև ընթացիկ տարվա վերջ ավարտել համաձայնագրի նախագծի սուբստանտիվ քննարկումները», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևը։