Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները։
Հստակեցվել է արտադրատեսակների վրա կիրառված օծանելիքակոսմետիկական արտադրանքի նկատմամբ տեխկանոնակարգի կիրառման շրջանակը։ Այս նորմը վերաբերում է, օրինակ, մանկական տակդիրների վրա կիրառված խոնավեցնող քսուկին կամ ջինսերի հակացելյուլիտային տոգորանյութին:
Թարմացվել է տեխկանոնակարգի հայեցակարգային ապարատը։ Սահմանվել է օծանելիքակոսմետիկական արտադրանքի բաղադրիչների թունաբանական բնութագրերի վերլուծության հիման վրա՝ հաշվարկային մեթոդով, առանց լաբորատոր կենդանիների օգտագործման թունաբանական գնահատման հնարավորությունը:
Բերանի խոռոչի հիգիենայի միջոցների փաթեթավորման առնչությամբ սահմանվել է առաջին բացման նկատմամբ վերահսկողության անհրաժեշտության պահանջ:
Նաև ներդրվում օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվանումներում գրանցված դեղերի կամ բժշկական արտադրատեսակների առևտրային անվանումների օգտագործման արգելք։
Տեխկանոնակարգով սահմանված օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման և համապատասխանության հայտարարագրման սխեմաներն ու ընթացակարգերը համապատասխանեցվել են համապատասխանության գնահատման հաստատված տիպային սխեմաներին՝ հաշվի առնելով տեխկանոնակարգի կիրառման պրակտիկան:
Փոփոխությունների ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կգործի ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների վրա։ Փոփոխությունները միանշանակ պահանջներ են սահմանում այն դեպքերում, երբ առկա է հստակեցման կարիք անհրաժեշտություն։ Օրինակ՝ ընտանեկան կոսմետիկայի մասով բազմաթիվ հարցեր և հակասություններ էին ծագում՝ արդյո՞ք անհրաժեշտ է այս արտադրանքի նկատմամբ պահանջներ կիրառել որպես մանկական արտադրանքի, չէ՞ որ ընտանիքում կարող են լինել երեխաներ։ Փոփոխությունները սահմանում են, որ ընտանեկան կոսմետիկայի փաթեթավորման վրա պարտադիր պետք է նշվի օգտագործողների նվազագույն տարիքը, որից ելնելով՝ կիրառվելու են այս կամ այն պահանջները։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, բացառությամբ առանձին դրույթների։
Տեխկանոնակարգի փոփոխությունների անցումային դրույթները կսահմանի ԵՏՀ հոլեգիան առանձին որոշմամբ։