Նորություններ

21.02.2022

ԵՏՀ խորհուրդը ընդունել է Միության ոսկերչական ճյուղի զարգացման համար հանձնարարական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին հավանություն է ստացել «Երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների արտադրանքն առաջ մղելիս՝ ոսկերչական ճյուղում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրման զարգացման համար լրացուցիչ պայմանների ստեղծման մասին» հանձնարարականը

Փաստաթղթի համաձայն, Եվրասիական ոսկերչական բյուրոյին հանձնարարվում է ԵԱՏՄ պետությունների ոսկերչական արտադրանքի համար արտասահմանյան շուկաների հասանելիության պայմանների պարզեցման վերաբերյալ փորձագիտական առաջարկները նախապատրաստելիս՝ ձևավորել ոսկերչական ճյուղի արտադրանքի նկատմամբ Միության երկրներում իրականացվող արտահանման ընթացակարգերի համեմատական վարկանիշ։

«Նման համակարգված տեղեկատվության ստացման վերաբերյալ հարցումը մենք ստացել ենք ոսկերչական արտադրանք արտահանողներից, – հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ - Համեմատական վարկանիշների ստեղծումը ոչ միայն թույլ կտա մեր երկրների պետական մարմիններին իմանալ բիզնեսի կարծիքը ոսկերչական արտադրանքի արտահանման գոյություն ունեցող վարչական պայմանների մասին, այլև կապահովի ԵԱՏՄ պետությունների համար արդյունավետ իրավաստեղծ նախաձեռնություններ մշակելու հնարավորությունը։
Տեղեկանք

Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոն գրանցվել է 2021 թվականին։ Բյուրոյի ստեղծման նպատակն է գլոբալ շուկայում Եվրասիական տնտեսական միության ոսկերչական ճյուղի ներկայացումը Միության երկրների ոսկերչական արտադրանքի առաջխաղացման և երրորդ երկրների շուկաներ արտահանման արդյունավետության բարձրացման միջոցով։