Նորություններ

24.11.2023

ԵՏՀ խորհուրդը պետական գնումների համար ԱԾԵ կանոնները փոխելու վերաբերյալ մի շարք որոշումներ է ընդունել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Պետական գնումների համար ապրանքների ծագման երկրի (ԱԾԵ) որոշման կանոնների № 1 հավելվածում։


Միության երկրների գնումների և բիզնեսի ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ մշակվել և համաձայնեցվել են բժշկական ձեռնոցների արտադրության պայմանները («Բժշկական արտադրանք» ոլորտի ապրանքային դիրք)՝ դրանց արտադրության տեղայնացման մակարդակը հաշվարկելիս կիրառելով միավորային մոտեցումը:

Ըստ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի, նախկինում Ռուսաստանի Դաշնությունում այս դիրքի համար պետական գնումների հասանելիության սահմանափակում կար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի № 617 որոշման: «Այժմ ԵԱՏՄ այն ապրանքները, որոնց մասին տեղեկությունները ներառվելու է Եվրասիական գրանցամատյանում, կստանան դրանց անխոչընդոտ հասանելիությունը», – նշել է ԵՏՀ նախարարը։

Հանձնաժողովի խորհրդի որոշմամբ նաև մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է այն ժամկետը, որի ընթացքում ԱԾԵ կանոնների № 1-1 հավելվածում ներառված ապրանքները ապրանքների ծագման ՍՏ-1 հավաստագրի հիման վրա մուտքագրվում են Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյան: