2022 թվականի հուլիսի 15-ին Եվրասիականտնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է 2022-2023 թվականների պահանջարկի և առաջարկի համատեղ ինդիկատիվ հավասարակշռությունները առանձին գյուղատնտեսական ապրանքների՝ ցորենի և մեսլինի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի և ձեթի համար:
Համատեղ կանխատեսումներն ուղղված են Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից ձեռնարկվող արտահանման կարգավորման միջոցների հետագա մերձեցմանը, ներքին ագրոարդյունաբերական շուկայի արդյունավետ գործունեությանը՝ պարենային անվտանգության ապահովման նպատակով:
Կողմերը պայմանավորվել են
շարունակել աշխատանքը նշված ապրանքային դիրքերի վերաբերյալ համատեղ
կանխատեսումների ձևավորման, ինչպես նաև ձևավորվող ինդիկատիվ
հավասարակշռություններով նախատեսված պարամետրերի շրջանակներում փոխադարձ առևտրում
միակողմանի միջոցներ թույլ չտալու ուղղությամբ: