Այսուհետ պաշարները ներմուծելիս հնարավոր կլինի հայտարարագրել հայտարարագրի էլեկտրոնային ձևի միջոցով, մինչդեռ այժմ դա հնարավոր է միայն ապրանքաուղեկից փաստաթղթերի կիրառմամբ։
«Նման փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի ժամանակակից ավտոմատացված տեխնոլոգիաների, այդ թվում՝ ներմուծվող պաշարների նկատմամբ ավտոմատ գրանցման և ավտոմատ բացթողման կիրառումը», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը:
Դա արվել է գործարար համայնքի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային հայտարարագրման առաջնահերթությունը։
Լուծումը շատ արդիական է, քանի որ այն բիզնեսին, այդ թվում՝ ավիաընկերություններին, երկաթուղային և ծովային փոխադրողներին, նոր ժամանակակից հնարավորություններ է ընձեռում ներմուծվող պաշարները հայտարարագրելիս։ Սա վերաբերում է նաև օդանավերում և ծովային նավերում, ինչպես նաև գնացքներում իրացվող սննդին, ապրանքներին:
Ընդ որում, փոփոխությունները չեն բացառում ապագայում տրանսպորտային, առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի, այսինքն՝ թղթային կիրչներով փաստաթղթերի օգտագործմամբ ներմուծվող պաշարների մաքսային հայտարարագրման հնարավորությունը, ինչպես եղել է նախկինում։
Տեղեկանք
Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թ. մայիսի 20-ի N 257 որոշմամբ։
Մինչ օրս Կարգի 10-րդ բաժնով մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանված էին միայն Միության մաքսային տարածքից արտահանվող պաշարների նկատմամբ։
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ պաշարները այն ապրանքներն են, որոնք՝
- անհրաժեշտ են նավերի, օդանավերի և գնացքների բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումը սպասարկումն իրենց կայանման և երթուղու վայրերում ապահովելու համար, բացառությամբ պահեստամասերի և սարքավորումների.
- նախատեսված են նավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմի անդամների կամ գնացքների ուղևորների և գնացքների անձնակազմի աշխատակիցների կողմից սպառման և (կամ) օգտագործման, ինչպես նաև այդ անձանց բաշխման կամ իրացման համար: