Նորություններ

12.04.2024

Սպորտային սարքավորումները և գույքը ներառված են ԵԱՏՄ շրջանակներում կարգավորվող արտադրանքի միասնական ցանկում

Ապրիլի 12-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը լրացրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարգավորվող արտադրանքի միասնական ցանկը սպորտային սարքավորումների և գույքի որոշակի տեսակներով։

Ցանկում, մասնավորապես, ներառվել են սպորտային և ֆիզկուլտուրային-առողջարարական սարքավորումներ և գույք՝ ֆուտբոլի, մինի ֆուտբոլի, հանդբոլի, հոկեյի դարպասներ, թիրախներ ստենդային հրաձգության և սպորտինգի համար, ինչպես նաև մարմնամարզական սարքավորումներ և գույք՝ համակցված ասիմետրիկ/զուգահեռ փոյտեր, զուգափայտեր, մարզաձողեր, մարմնամարզական սարքեր հենացատրեկի համար, գերաններ, բատուտներ, օղակներ, շվեդական պատեր, վանդակավոր աստիճաններ, մագլցելու համար նախատեսված կարկասային կառույցներ, ձիագերաններ, այծագերաններ, պարաններ, մարմնամարզական սեղաններ, նստարաններ և ներքնակներ, ակրոբատիկ արահետներ:

«Ցավոք սրտի, վնասվածքները հազվադեպ չեն ֆիզիկական ակտիվ գործողությունների դեպքում, ներառյալ սպորտային մրցումները, — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին: – Փորձը ցույց է տալիս, որ մարզական սարքավորումների անվտանգության ապահովման գործող, բայց ոչ պարտադիր մեխանիզմները, օրինակ՝ կամավոր հավաստագրումը, չեն վերացնում խնդիրը: Հանձնաժողովի խորհրդի ընդունած որոշումը, անշուշտ, կօգնի բարելավել իրավիճակը»։

Միասնական ցանկը սպորտային սարքավորումների և գույքի որոշակի տեսակներով լրացնելը իրավական հիմք է դրանց նկատմամբ պարտադիր պահանջներ սահմանելու համար: Այժմ նման պահանջներ կարող են սահմանվել կամ Միության տեխնիկական կանոնակարգերում, կամ համապատասխան ազգային իրավական ակտերում։