Ելնելով բիզնեսի մեծ հետաքրքրությունից և փաստաթղթերի նախապատրաստման համար լրացուցիչ ժամանակի տրամադրման մասին դիմումներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը հայտարարում են «Կանաչ Եվրասիա» երկրորդ միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցությունն անվճար է, հայտերի ընդունումը մեկնարկել է փետրվարի 12-ից։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել տարբեր անվանակարգերի առավելագույնը երեք նախագիծ, դրանց թվում՝
- Կլիմայի ոլորտում պետական ռազմավարություններ և պրակտիկաներ.
- Կլիմայական ֆինանսներ.
- Ցածր ածխածնային էներգետիկա.
- Կանաչ տրանսպորտ.
- Կայուն հողօգտագործում, անտառային և ջրային տնտեսություն.
- Ցածր ածխածնային արդյունաբերություն.
- Կանաչ շինարարություն.
- Կլիմայականորեն ակտիվ նյութերի կառավարում.
- Փակ ցիկլի ցածր ածխածնային տնտեսություն.
- Կլիմայական փոփոխությունների մշտադիտարկում և կանխատեսում.
- Կլիմայականօրեն կայուն ենթակառուցվածք.
- Կլիմայականորեն կայուն քաղաքներ.
- Գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը նոր կլիմայական պայմաններում.
- Ջրային ռեսուրսները նոր կլիմայական պայմաններում.
- Կլիմայի ոլորտում լուսավորություն և կրթություն:
Մրցույթին կարող են մասնակցել առևտրային ընկերությունները, պետական հիմնարկները, իշխանության մարմինները, ոչ առևտրային կազմակերպությունները և միավորումները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, ովքեր պետք է հայտ լրացնեն: