Նորություններ

30.09.2024

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական գնահատումը

Հայաստանի Հանրապետության հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական գնահատման խումբը իր աշխատանքները կսկսի ընթացիկ տարվա վերջին։ Այս հարցը քննարկվել է սեպտեմբերի 30-ին Երևանում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու մասնակցությամբ կայացած Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստում։

Խորհրդի անդամները նաև համաձայնեցրել են Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր Ղրղզստանի հավատարմագրման կենտրոնի փոխադարձ համեմատական գնահատման արդյունքների հիման վրա հանձնարարականների կատարման հարցը:

Հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումները նախատեսված են ԵԱՏՄ մասին պայմանագրով։ Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի օգոստոսի 19-ի № 126 որոշմամբ հաստատվել է անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգը, որը սահմանել է հավատարմագրման մարմինների կողմից նման գնահատումների իրականացման կանոնները, որոնց արդյունքները թույլ կտան որոշել անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հետագա քայլերը կիրառվող ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու համար։

Հավատարմագրման ազգային մարմինների ղեկավարների խորհուրդը, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ, իրականացնում է հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումների մեխանիզմներ, որոշում հավատարմագրման ոլորտի հիմնախնդիրների լուծման պլաններն ու ուղիները։

«Միության շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման և փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման կարևորագույն մեխանիզմներից է հավատարմագրման մարմինների արդյունավետ գործունեությունը, որի նպատակն է հաստատել և երաշխավորել համապատասխանության գնահատման մարմինների իրավասությունը։ Փոխադարձ համեմատական գնահատումները հավատարմագրման ընթացակարգերի մերձեցման և համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների նկատմամբ վստահության ապահովման արդյունավետ մեխանիզմ են»,- նշել է Վալենտին Տատարիցկին։

Բացի այդ, նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման ստանդարտների ցանկերի մշակման կարգը կարգավորող 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 161 որոշմամբ նախատեսված Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների վավերացման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագծի մշակման հեռանկարները:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի № 5 որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։

2024 թվականին Ղեկավարների խորհրդի նախագահությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության։