Նորություններ

02.08.2022 (Обновлено: 08.08.2022 13:58)

ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են զարգացնել միջտարածաշրջանային համագործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան օգոստոսի 2-ի նիստի ընթացքում ընդունել է Եվրասիական տնտեսական միությունում միջտարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հանձնարարական:

Ինչպես նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, այս աշխատանքը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով։ Հանձնարարականն ընդգրկում է ԵԱՏՄ-ում միջտարածաշրջանային համագործակցության զարգացման տեղեկատվական, կազմակերպական և ֆինանսական ասպեկտները։ 

Այսպես, փաստաթուղթն առաջարկվում է դիտարկել սահմանամերձ տարածքներում իրագործման համար համատեղ միջտարածաշրջանային նախագծերի և դրանց աջակցության ֆինանսական գործիքների մշակման նպատակահարմարությունը։ Երկրներին նաև առաջարկվում է տարածաշրջաններում անցկացնել եվրասիական առևտրաարդյունաբերական տոնավաճառներ և «շփման բորսաներ» բիզնեսի ներկայացուցիչների համար: 

Բացի այդ, առաջարկվող միջոցառումների ցանկը ներառում է վեբինարներ և արտագնա սեմինարներ՝ տարածաշրջանները ինտեգրացիոն գործընթացներում ներգրավելու համար, և Հանձնաժողովի միջոցառումներին տարածաշրջանային իշխանության մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին ԵՏՀ-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքում (Հայաստանի Հանրապետություն) անցկացրել է միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ առաջին սեմինարը: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և տարածաշրջանային իշխանության մարմիններ, գործարար համայնքի ներկայացուցիչներ և այլն։