Նորություններ

06.07.2022 (Обновлено: 22.07.2022 15:28)

ԵԱՏՄ երկրները մշակում են արդյունաբերական համագործակցության խթանման մեխանիզմները

Արդյունաբերական համագործակցության խթանման մեխանիզմների մշակման հարցը Եվրասիական տնտեսական միության Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի գլխավոր թեման էր, որն անցել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2022» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախագահ Արտակ Քամալյանի խոսքով՝ Միությունում ինտեգրացիոն նախագծերի իրագործման հիմնախնդիրներից մեկը դրանց ֆինանսավորման արտոնյալ մեխանիզմների բացակայությունն է: Այս խնդիրը նախանշել են նաև Միության գործարար համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատը:

Այս առնչությամբ ԵՏՀ-ն առաջարկել է համագործակցային նախագծերի ֆինանսավորման արժեքի նվազեցման հնարավոր մեխանիզմները այդ գործընթացին ԵԱԶԲ-ի ավելի ակտիվ ներգրավելու հաշվին, ինչպես նաև այլ բանկերի և հիմնադրամների միջոցների խառը ներգրավման հաշվին: Որպես կոնտրագենտներ կարող են հանդես գալ ԱԶՀ-ն, ՎԷԲ-ը, ինչպես նաև այլ ֆինանսական ինստիտուտներ:

Նպատակահարմար է նաև լրակարգավորել Հանձնաժողովի և ԵԱԶԲ-ի փոխգործակցության ընթացակարգերը: Անհրաժեշտ է շտկել ԵԱԶԲ աշխատանքի թափանցիկությունը և նախագծերի ընտրության չափորոշիչները: Ներկայումս չափորոշիչները ընդհանրացված բնույթ են կրում՝ առանց գնահատման հստակ բաղադրիչի (այդ թվում՝ ֆինանսական պարամետրերի մասով), ուստի չեն կարող երաշխավորել համագործակցային նախագծերի հեռանկարային լինելը և փոխառության պայմանների գրավչությունը:

Բացի այդ, այսօր բավականաչափ ակտիվ չեն օգտագործվում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հնարավորությունները, որի աշխատանքի փորձը ցույց տվեց, որ հիմնադրամը միշտ օգտագործում է ներդրումային վարկավորման հնարավորությունները արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսավորման նպատակով:

 Հասկանալով ստեղծված տնտեսական պայմաններում արդյունաբերական համագործակցության զարգացման աճած կարևորությունը, մենք կոչ ենք անում ավելի ակտիվորեն օգտագործել սուբսիդավորման գործիքները, ներգրավել տարատեսակ ֆինանսական ինստիտուտների միջոցները: Բացի այդ, անհրաժեշտ է լրակարգավորել այնպիսի մասնագիտացված ինստիտուտների աշխատանքները, ինչպիսիք են ԵԱԶԲ-ն և ԿԶԵՀ-ն», - նշել է Արտակ Քամալյանը:
Ֆինանսավորան վերաբերյալ Հանձնաժողովի նախաձեռնությունները քննարկվելու են Վիտեբսկում հուլիսի 15-ին կայանալիք ԵՏՀ Խորհրդի նիստի նթացքում: Օգոստոսին դրանք կքննարկվեն անդամ պետությունների վարչապետների կողմից:

Խսոելով միութենական ծրագրերի բյուջետային ֆինանսավորման մասին, նախարարը նշել է, որ ԵՄԿԽ-ի կողմից 2018 թվականի փետրվարին ընդունված՝ Միջպետական ծրագրերի մշակման և ֆինանսավորման մասին հիմնադրույթին համապատասխան, արդեն հաստատվել է Միության այդպիսի մի ծրագիր՝ տիեզերքի վերաբերյալ: Նախապատրաստման փուլում են բաշխված էներգետիկայի և սուպերհամակարգիչների վերաբերյալ ծրագրերը:
«Պետք է խոստովանենք, որ այդօրվա դրությամբ ծրագրերից որևէ մեկը չունի լիարժեք ռեսուրսային ապահովում, - նշել է Արտակ Քամալյանը: - Եվ այս հարցը մենք նույնպես պետք է լուծենք»:
Միևնույն ժամանակ, Արտակ Քամալյանը կարևորել է կոնկրետ ինտեգրացիոն նախագծերի ցանկի ձևավորումը, որոնք կհամապատասխանեն ԵԱՏՄ երկրների քաղաքացիների իրական կարիքներին:
«Կարող է հիմք դառնալ Բելառուսի Հանրապետության առաջարկած գաղափարը մեքենաշինությունում համընդգրկող համագործակցության մասին, իսկ այդ նախագծերի առաջին օրինակներից մեկը՝ միութենական էլեկտրական տրանսպորտի ստեղծումը: Նորարարական ժամանակակից տրանսպորտը, որից ամեն օր օգտվելու են մեր քաղաքացիները, կդառնա նոր պայմաններում Միության կայունության և հաջող զարգացման լավագույն ապացույցը», - համոզված է նախարարը:
Արտակ Քամալյանը նաև խոսել է արդյունաբերական համագործակցության զարգացումը խտանելու ոչ ֆինանսական միջոցների մասին: Մասնավորապես, առաջարկվում է քննարկել ԵԱՏՄ պետություններում արտադրված ապրանքների օգտագործումը խթանելու և ներմուծվող ապրանքների նկատմամբ եվրասիական ապրանքների գերակայությունը սահմանելու նորմը միութենական մակարդակով ամրագրելու հնարավորությունը:
«Այս մոտեցումը թույլ կտա հագեցնել շուկան եվրասիական ապրանքներով, ինչպես նաև խթանել անդամ պետությունների ապրանք արտադրողների մուտքը մյուս անդան պետությունների արտադրական շղթաներ, որն արդիական է Միության բոլոր երկրների համար», - ընդգծել է Արտակ Քամալյանը:"   

Այս հարցը ԵՏՀ հարթակում քննարկելուց հետո կներկայացվի ԵԱՏՄ արդյունաբերության գերակա և բարձրտեխնոլոգիական ոլորտներում համագործակցության և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի քննարկմանը:

Նախարարի ելույսը ևս մեկ թեմա են դարձել եվրասիական շահերը արդյունաբերության պետական աջակցության ոլորտում: Մասնավորապես, առաջարկվում է մշակել մի վերազգային փաստաթուղթ, որում նախանշված կլինեն ազգային արդյունաբերական քաղաքականությունների աճի ընդհանուր կետերը: Եվրասիական շահերին, առաջին հերթին, դասվում են ավելացված արժեքի եվրասիական շղթաների ձևավորմանը արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավման խթանումը, աջակցությունը ապրանքները արտաքին շուկաներում առաջ մղելու հարցում, ձեռնարկությունների նորարարական գործունեության խթանումը, արդյունաբերության ներդրումային գրավչության բարձրացումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանաչ տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև աջակցությունը արդյունաբերության թվային փոխակերպմանը: Փաստաթուղթը թույլ կտա ապահովել միասնական ռազմավարական վեկտորը և Միության եկրկրների ընդհանուր արդյունաբերական շահերի սինխրոն իրագործումը, ինչպես նաև կողմերի լրացուցիչ տեղեկացումը անդամ պետություններում արդյունաբերության պետական աջակցության համակարգի մասին: Նախաձեռնությունը նույնպես կքննարկվի ԵՏՀ հարթակում:

Նախարարների հանդիպման կարևոր արդյունքներից էր «Քաղաքացիական ավիաշինություն» Եվրասիական տեխնոլոգիական հարթակի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելը: Փաստաթուղթը ստորագրել են «Արդյունաբերության զարգացման իրավասությունների կենտրոն ԱՈԱԿ-ը (Ուլյանովսկի մարզ, Ռուսաստանի Դաշնություն), Ավիանորոգման № 558 գործարանը (ք. Բարանովիչի, Բելառուսի Հանրապետություն) և «Ղազախստանի ավիացիոն արդյունաբերություն» ՍՊԸ-ն (ք. Նուր-Սուլթան, Ղազախստանի Հանրապետություն):
«Եվրասիական տեխհարթակը կմիավորի ոլորտային բուհերի և ԳՀԻ-ների, արդյունաբերական ձեռնարկությունների, ընկերակցությունների, իրավասու պետմարմինների և զարգացման ինստիտուտների ջանքերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարգավորման ներքո, - հայտարարել է Արտակ Քամալյանը: - Ընթացիկ տարվա փետրվարին մեր երկրների վարչապետները հաստատել են ԵԱՏՄ անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների ճանապարհային քարտեզը: ՄՏՀ (միասնական տեխնոլոգիական հարթակի) ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը ևս մեկ քայլ էր վերջինիս իրագործման ճանապարհին»:
Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը Եվրասիական տնտեսական միության օժանդակ մարմին է, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ՝ համակարգված արդյունաբերական քաղաքականության իրագործման, Միության արդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարությունների և ուղղությունների մշակման հարցերում ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունավետ փոխգործակցությունն ապահովելու, ինչպես նաև եվրասիական տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով: Խորհրդի նիստին մասնակցում են Միության երկրների արդյունաբերության նախարարները և ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը: 2022 թվականին Արդյունաբերական քաղաքականության խորհրդի նախագահողը Ղրղզստանի Հանրապետությունն է:

2021 թվականին ԵԱՏՄ արդյունաբերությունը արդյունաբերական արտադրության աճի տեմպերի բարձր ցուցանիշներ է գրանցել, վերականգնվելով կորոնավիրուսային համավարակի բացասական ազդեցությամբ պայմանավորված անկումից հետո: Արդյունաբերական արտադրությունը նախորդ տարվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելացել է 5%-ով: Արդյունաբերական արտադրության ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր երկրներում: Ընդ որում, արտադրության ծավալների ավելացման տեմպերի տեսանկյունից առաջատարների թվում է մեքենաշինության ոլորտների մեծ մասը: Արտադրության ծավալների հավելաճի առավեր դրական տեմպեր են գրանցել մեքենաների ու սարքավորումների արտադրությունը (14% հավելաճ), ավտոմեքենաշինությունը (14% հավելաճ), կահույքի արդյունաբերությունը (11% հավելաճ) և դեղագործությունը (11% հավելաճ):