Նորություններ

04.05.2022 (Обновлено: 16.05.2022 15:36)

ՌԴ ԱԱՊ-ը մասնակցելու է Տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտներում ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի աշխատանքին։

Նոր տնտեսական պայմաններում Եվրասիական տնտեսական միության պետությունների ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի կայունության ապահովմանն ուղղված առաջնահերթ միջոցները աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը և Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դմիտրի Կուրոչկինը։
Կողմերը քննարկել են ԵԶԲ-ի և ԿԶԵՀ-ի մասնակցությամբ արդյունաբերական համագործակցության արտոնյալ ֆինանսավորման, Միության տարածքում պետական ​​մասնակցությամբ խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում գնումներին ազգային արտադրանքի առաջնահերթ հասանելիության ապահովման, ինչպես նաև ծայրահեղ կարևոր ներկրվող հանգույցներով և բաղադրիչներով ԵԱՏՄ մեքենաշինական համալիրի մատակարարման անհրաժեշտությունը։
«Հանձնաժողովը և Միությունն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման հարցերը և ներմուծվող կարևորագույն ապրանքների պահանջարկը անդամ երկրներում բավարարելու հնարավոր տարբերակների մշակումն արդեն ներառված են Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցների առաջին փաթեթում, - նշել է Արտակ Քամալյանը։ - Ֆինանսավորման հարցերը մենք կքննարկենք մայիսին՝ Հանձնաժողովի Կոլեգիայի նիստին»։
Կողմերը պայմանավորվել են արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման հարցերը լրացուցիչ քննարկել մայիսին Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի հարթակում կայանալիք «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները. առանցքային տրենդերը, իրականացման գործիքները, մարտահրավերները և ռիսկերը» պանելային քննարկման շրջանակներում։

Ծայրահեղ կարևոր ներկրվող հանգույցներով և բաղադրիչներով ԵԱՏՄ մեքենաշինական համալիրի մատակարարման մասով ԵՏՀ նախարարը բիզնեսի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարությամբ նախաձեռնվել է Տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի ստեղծումը։ Արտակ Քամալյանի խոսքերով, համապատասխան որոշումը պետք է ընդունվի ԵՄԽ մոտական նիստին։ Հանձնաժողովի օրակարգի առաջին հարցերից մեկն է հանդիսանալու ծայրահեղ կարևոր ներմուծվող ապրանքներով ապահովումը։ Աշխատանքային այդ մարմնի առաջին նիստին ԵՏՀ արդյունաբերական բլոկը պատրաստ է հրավիրելու ՌԴ ԱԱՊ-ին։

Արտակ Քամալյանը նաև առաջարկել է քննարկել ՌԴ ԱԱՊ-ի նախաձեռնությունները ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին, որը պլանավորված է անցկացնել հուլիսի 4-ին Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» 12-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին