Այս մասին «Թվայնացումը՝ ձկնաբուծարանների արդյունավետության ապահովման ժամանակակից միտում» միջազգային գիտաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։
Գիտաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների, Իսրայելի, Իրանի պետական իշխանության մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, ոլորտային բիզնես միավորումների, ՊԳԿ միջազգային պարենային կազմակերպության, Ռոսսելխոզբանկի, լոգիստիկ և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ Միության ձկնաբուծական համալիրում ներդրումային և տեխնոլոգիական քաղաքականությունն անհրաժեշտ է իրականացնել՝ հաշվի առնելով թվայնացման հնարավորությունները արտադրատնտեսական և առևտրային գործունեության արդյունավետության բարձրացման հարցում։
ԵԱՏՄ երկրներում ակվամշակույթը արտադրության բարձր դինամիկա են գրանցում։ Այսպես, վերջին հինգ տարվա ընթացքում ամբողջ Միությունում այս ցուցանիշն աճել է 1.8 անգամ, ընդ որում առավելագույն աճը գրանցել են Ղրղզստանը և Ղազախստանը (համապատասխանաբար 10 և 4 անգամ), Ռուսաստանի Դաշնությունը՝ 1.7 անգամ։ «Հնգյակի» երկրների միջև ձկան և ձկնամթերքի փոխադարձ առևտրի ծավալն աճել է 1.6 անգամ։
Բացի այդ, ԵՏՀ վարչության տնօրենը կարևորել է այս ոլորտում որակավորված կադրերի պատրաստումը: Ներկայումս ԵՏՀ ագրոարդյունաբերական բլոկը Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջատար բուհերի հետ համատեղ ուսանողների համար կազմակերպում է արդյունաբերական պայմաններում ձուկ աճեցնելու վերաբերյալ համատեղ կրթական դասընթաց:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են արտադրական գործընթացների ավտոմատացման վերաբերյալ շուկայում առկա առաջարկները, ձկնաբուծարանների թվային և ծրագրային ծառայությունները, արտադրանքի առաջմղման տեղեկատվական տեխնոլոգիաները, ցուցադրվել է ոլորտի ներդրումային ներուժը գլոբալ միտումներում:
Տեղեկանք
«Թվայնացում՝ ձկնաբուծարանների արդյունավետության ապահովման ժամանակակից միտում» միջազգային գիտաժողովը կազմակերպվել է «Ֆոգսթրիմ» ՍՊԸ-ի կողմից Հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության մասնակցությամբ և անցկացվել այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ԱՄԿ Կոնգրես կենտրոնում։