ԵԱՏՄ թվային վերափոխման ոլորտում այսօր ձեռք բերված արդյունքները կարող են դիտվել որպես ընդունված որոշումների արդյունավետության ակնառու ցուցիչներ՝ թվային նախագծերի արագության, մասշտաբայնության, առաջնահերթության տեսանկյունից: Սակայն ԵԱՏՄ թվային օրակարգի հետագա զարգացումը, անշուշտ, պահանջում է թվային ոլորտում կառավարչական որոշումների անընդհատ վերաիմաստավորում (life long updating) և դրանց իրագործման մոտեցումների կատարելագործում՝ հաշվի առնելով գլոբալ միտումներն ու մարտահրավերներն արագ փոփոխվող աշխարհի ֆոնին:
Այս պայմաններում ԵԱՏՄ երկրները պետք է մշտապես վերաիմաստավորեն և ընդլայնեն Միության թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այսօր աշխարհի պետությունների կողմից ՏՀՏ ոլորտում իրենց ներուժի սրընթաց ավելացման պայմաններում թվային ինքնիշխանության հարցերն առաջին պլան են մղվում։
Նիստի մոդերատորն է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Դմիտրի Շեդկոն:
Նստաշրջանին ելույթ կունենան ԵՏՀ նախարարներ, ԵԱՏՄ երկրների պրոֆիլային նախարարությունների ղեկավարներ, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:
Հինգերորդ պանելային քննարկումը ներառում է երկու թեմատիկ նստաշրջաններ և հանրային ընդունարան:
· Էլեկտրոնային առևտուր՝ ԵԱՏՄ միասնական շուկայի ենթակառուցվածքի հենարանը
· ԵԱՏՄ-ի թվային զարգացումը որպես արդյունավետ ինտեգրման բանալի
· Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարան:
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական համաժողովն առաջին անգամ կանցկացվի մայիսի 26-ին Բշքեկում։ Ծրագիրը ներառում է լիագումար նիստ՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև վեց պանելային նստաշրջան։ Համաժողովին մասնակցությունն անվճար է։
Համաժողովին կարելի է գրանցվել պաշտոնական կայքում։