Եվրասիական տնտեսական միության երկրներում իրականացվող թվային նախագծերը կներկայացվեն «EADF-2023» 5-րդ եվրասիական թվային համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 18-ից 21-ը Մինսկում՝ «TIBO-2023» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների հարցերով 29-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։
«EADF եվրասիական թվային համաժողովը արժանավորապես դարձել է կենտրոնական միջազգային միջոցառումը «ՏԻԲՕ» շրջանակներում: Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն ներկայացնելու կորպորատիվ և ազգային ստենդեր՝ իրենց մասնակցությամբ իրականացվող թվայնացման ոլորտի նախագծերի ներկայացմամբ, սեփական նորարարական մշակումները ՏՏ լուծումները թվային վերափոխման համար», — նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը:
«EADF-2023» համաժողովը կոչված է աջակցելու միասնական Եվրասիական թվային շուկայական տարածքի փուլային ձևավորմանը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թվային վերափոխման ազգային ռազմավարությունների ներդաշնակեցմանը:
«EADF-2023» համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել թվային շուկաների ինտեգրման և ներդաշնակեցման միջազգային փորձը, ԵԱՏՄ ներքին շուկաների թվային վերափոխման ոլորտային ասպեկտները, տվյալների անդրսահմանային շրջանառության պայմաններում թվային ինքնիշխանության հարցերը և այլ թեմաներ։
«Թվային Եվրասիա, էլեկտրոնային փոխգործակցության և ինտեգրման կետեր» լիագումար նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գրիգորի Լոգվինովը, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, գիտական համայնքների ներկայացուցիչներ, կարծիքի առաջնորդներ:
նախնական ծրագիր