Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը փոփոխություններ է կատարել բժշկական արտադրատեսակների գրանցման կանոններում, որոնք ԵԱՏՄ պետություններին թույլ են տալիս որոշ դեպքերում կարգավորել բժշկական սարքերի շրջանառությունը՝ համաձայն ազգային օրենսդրության։
Ինչպես նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, փոփոխությունները թույլ կտան ապահովել բժշկական արտադրատեսակների հասանելիությունը ԵԱՏՄ երկրների շուկաներում՝ ազգային մակարդակում արտակարգ իրավիճակներում արձագանքման ճկուն մեխանիզմների կիրառման շնորհիվ։
Փոփոխությունը նախատեսում է նաև ԵԱՏՄ կանոններով բժշկական արտադրատեսակների գրանցման ժամանակ իրենց արդիականությունը կորցրած անցումային դրույթների բացառում։