Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Քաղաքացիական պաշտպանության և բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխկանոնակարգի արտադրանքի ցանկերը:
Ցանկը հաստատվել է առաջին անգամ և ներառում է ամբողջ արտադրանքը, որի վրա տարածվում է տեխկանոնակարգը։ Այն կնպաստի տեխկանոնակարգի պահանջների իրականացմանը։
Փաստաթուղթը նախատեսված է՝ Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։