Նորություններ

23.12.2024

Հաստատվել է թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի մասին տեխկանոնակարգի արտադրանքի ցանկը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանվցելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։

Ցանկը մշակվել է ԵԱՏՄ մաքսային տարածք պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի ներմուծման կարգի իրականացման համար։

Ցանկը ներառում է 111 մինչև տասներորդ նշանը մանրամասնված ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիր՝ թռչնամսից պատրաստված արտադրանքի 10 խմբի համար։ Փաստաթուղթն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։

Ցանկի ընդունման մասին Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։