Այս որոշումն ընդունվել է նոյեմբերի 22-ին Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի 29-րդ նիստում՝ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։
Հանդիպման մասնակիցները հավանություն են տվել քանակական և որակական ցուցանիշների օգտագործմամբ մշտադիտարկման իրականացման համատեղ գործողությունների ընդհանուր ձևաչափը և ալգորիթմը: Դրանք կիրառվում են այն սկզբունքների պահպանման գնահատման համար, որոնցով առաջնորդվում են ԵԱՏՄ երկրները ԵԱՏՄ մասին պայմանագրին համապատասխան բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեությունը կարգավորելիս: Նախատեսվում է, որ վերլուծության արդյունքները կարող են կիրառվել ոչ միայն բնական մենաշնորհների կարգավորման ոլորտներում հետագա ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ և հանձնարարականներ մշակելու համար, այլև «հնգյակի» երկրների նորմատիվ իրավական ակտերի հնարավոր արդիականացման նպատակով։
Խորհրդատվական կոմիտեն հավանություն է տվել բնական մենաշնորհների հարցերի վերաբերյալ վերլուծական հաշվետվության կառուցվածքին։ Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին 2025 թվականի առաջին կիսամյակում։
Կողմերը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության երկրների բնական մենաշնորհների ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման հետագա աշխատանքները։ Բացառված չէ, որ ԵԱՏՄ մասին պայմանագրում կարող են փոփոխություններ կատարվել դրանց հստակեցման համար։