Նորություններ

06.12.2024

Բիշքեկում քննարկվել են մաքսային համագործակցության հարցեր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն աշխատանքային հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության նախագահ Սամաթ Իսաբեկովի հետ։

ՏԵղի է ունեցել մաքսային արժեքի վերահսկման մոտեցումների միասնականացման վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարությունների կատարման կառուցողական և հանգամանալից քննարկում։ Ուշադրության կենտրոնում էին նաև Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացման հարցեր, մաքսային տարանցման մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական փոխանակումը և մաքսային ոլորտի ընդհանուր գործընթացների իրականացումը։

Ներկայացվել է «Սմարթ Բաժի» նոր մաքսային տեղեկատվական համակարգը, որի հարթակում նախատեսվում է իրականացնել մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության համալիր լուծումներ։ Այս համակարգի գործարկումը զգալիորեն կկրճատի անցակետերով փոխադրամիջոցների անցման ժամանակը:

Ռուսլան Դավիդովը նշել է թվայնացման ոլորտում Ղրղզստանի մաքսային ծառայության աշխատանքը՝ կարևորելով ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միջև փորձի փոխանակումը միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար՝ հաշվի առնելով լավագույն համաշխարհային ստանդարտները։

ԵՏՀ նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ փոխգործակցության համար, ինչպես նաև հայտնել, որ վստահ է Միության գլխավոր նպատակներից մեկի իրականացման՝ դրա ամբողջ տարածքում միասնական մաքսային կարգավորման ապահովման նպատակով համագործակցության հետագա խորացման հարցում։