Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը փոփոխություններ է կատարել Բժշկական արտադրատեսակների գրանցման և անվտանգության, որակի և արդյունավետության փորձաքննության կանոններում։ Նախատեսվել է բացառիկ դեպքերի ընդլայնում, երբ բժշկական արտադրատեսակներ շրջանառությունը կարող է կարգավորվել Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային օրենսդրությամբ։ Ընդունված որոշումը կրում է ժամանակավոր բնույթ։