Տեղեկանք
2022 թվականի օգոստոսի 25-26-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ Կուլի մարզի Չոլպոն Աթա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում անցնում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի «Քելեչեկ» («Ապագա») երիտասարդական համաժողովը, որն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։
Համաժողովին մասնակցում է ավելի քան 250 պատվիրակ՝ երիտասարդ ձեռնարկատերեր, պետական ծառայողներ, ստեղծագործ երիտասարդության ներկայացուցիչներ, երիտասարդ դիվանագետներ, ուսանողներ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության երկրներից։
Համաժողովի նպատակն է անդամ պետությունների համագործակցության հետագա զարգացումը և եվրասիական ինտեգրման գաղափարի հանրայնացումը։ Համաժողովն նպատակաուղղված է երիտասարդների փոխգործակցության ընդլայնմանը, նախաձեռնությունների իրագործման համար նոր հնարավորությունների ստեղծմանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հանրային և մասնագիտական ինքնաիրագործմանը: