Նորություններ

29.11.2024

ԵԱՏՄ-ն պատրաստ է էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի գործարկմանը

Նոյեմբերի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները տվել են Եվրասիական տնտեսական միության երկրներում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնելիս e-CMR էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի մեկնարկը:

Փորձնական նախագծի հիմնական նպատակն է թվային ստորագրության մեխանիզմների և «վստահելի երրորդ կողմի» օգտագործմամբ տարբեր երկրների կազմակերպությունների միջև իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական բանեցման ապահովումն է:

Փորձնական նախագծի իրականացումը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը:

«Փորձնական նախագծի արդյունքները կօգտագործվեն ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ծառայություններից որևէ մեկն իրականացնելիս, ինչպես նաև այն էլեկտրոնային փաստաթղթերի կիրառմանն անցում կատարելիս, որոնք պետք է պարունակի նավիգացիոն կապարակնիքը», - նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը:

Էլեկտրոնային e-CMR-ի օգտագործումը թույլ կտա նվազեցնել փոխադրողների ժամանակային ծախսերը: Այսպես, էլեկտրոնային փաստաթղթերից օգտվելիս պահանջվում է առավելագույնը մեկ րոպե՝ թղթային բեռնագրի հետ աշխատելու դեպքում պահանջվող 20 և ավելի րոպեների փոխարեն: Բացի այդ, միջազգային փորձագետների տվյալներով, էլեկտրոնային e-CMR-ի օգտագործման ինքնարժեքը՝ ներառյալ թողարկումը, ստորագրումը, ուղարկումը, կարգավիճակի ճշգրտումը և արխիվացումը, կազմում է 1.6 եվրո, մինչդեռ թղթային բեռնագրի դեպքում այն կազմում է 6.23 եվրո: