Նորություններ

18.03.2022 (Обновлено: 30.03.2022 14:58)

ԵԱՏՄ-ում ֆիզիկական անձանց համար առաքանիների անմաքս ներմուծման շեմը բարձրացվել է մինչև 1000 եվրո

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը բարձրացնել մինչև 1000 եվրո՝ փոխադրողի կամ փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների համար։

Շեմը բարձրացվել է ժամանակավոր հիմունքներով՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, եթե ծանրոցի արժեքը գերազանցում է այդ գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ-ից ավել, անհրաժեշտ է լինելու վճարել տուրք պատվերի արժեքի 15% չափով, բայց ոչ ավելի քիչ, քան 2 եվրո 1 կգ-ի համար։

Այդ միջոցը թույլ կտա աջակցել այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման համար ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետային խանութներում, և խուսափել ապրանքների պակասուրդից։

Ներկայումս անձնական օգտագործման համար ապրանքների անմաքս ներմուծման շեմը կազմում է 200 եվրո։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։