«Թվային տեխնիկական կարգավորում» եվրասիական նախագծի իրականացման նախնական արդյունքները ներկայացվել են նոյեմբերի 15-ին «Ինտեգրում» եվրասիական գործարար համաժողովի շրջանակներում անցկացված հատուկ բաժնի նիստում։ Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց. երկխոսության հարթակում մտքեր են փոխանակել մշակողները, կարգավորիչները և գործարար համայնքի ներկայացուցիչներ:
«Միջազգային առևտուր և ինտեգրում» ՍՊԸ գլխավոր տնօրեն, «Թվային տեխնիկական կարգավորում Միության շրջանակներում» նախագծի կոնսորցիումի ղեկավար Վլադիմիր Սալամատովն իր խոսքում նշել է տեխկարգավորման ոլորտում թվային փոխակերպման իրականացման և ԵԱՏՄ անդամ պետություններում դրա իրագործման միասնական մոտեցումների ու կանոնների ձևավորման համաձայնեցված համալիր միջոցների իրականացման անհրաժեշտությունը:
ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Թիմուր Նուրաշևն իր բացման խոսքում նշել է նախագծի բարդությունը, մասշտաբը և կոնսորցիումի առջև դրված աշխատատար խնդիրները: Նախագիծը պետք է ներկառուցվի մասնակիցների միջև հարաբերությունների առկա մոդելում, խորացնի և բարձրացնի բոլոր շահագրգիռ անձանց միջև փոխգործակցության արդյունավետությունը, որպեսզի օգտագործողին տրամադրվի արտադրանքի նկատմամբ Միության շրջանակներում սահմանված պահանջների մասին տվյալների ամբողջական փաթեթ:
«Տվյալ նախագծի շրջանակներում մենք ձեզ հետ ստեղծում ենք Միության իրավունքով ամրագրված փոխհարաբերությունների և ընթացակարգերի նոր էկոհամակարգ՝ արտադրանքին ներկայացվող միասնական պարտադիր պահանջների ձևավորման և կատարման ապահովման մասով։ Այս միջոցառմամբ մենք շուկայի մասնակիցների հետ սկսում ենք նախագծի իրականացման քննարկումը, որը ցանկացած հետաքրքրվածին թույլ կտա մասնակցել նախագծի աշխատանքներին և տեսնել դրա ողջ «խոհանոցը» ներսից։ Մենք մի քանի նման միջոցառում կանցկացնենք տարբեր երկրներում, իսկ եթե պահանջվի՝ կստեղծենք մշտապես գործող երկխոսության հարթակ այդ հարցերի քննարկման համար»,- ընդգծել է Թիմուր Նուրաշևը։
Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Բուրակը խոսել է թվային նախագծի իրականացման առանձին ասպեկտների մասին։ Իր խոսքում նա նշել է ոչ միայն այն դրական ազդեցությունը, որ նախագիծը կունենա շուկայի բոլոր մասնակիցների վրա՝ ընդհուպ մինչև սպառողները, այլև նախանշել որոշակի ռիսկեր, որոնք մեղմելու համար անհրաժեշտ է արդեն այժմ ընդունել համապատասխան համախմբված որոշումներ։
Տեխկարգավորման ոլորտում թվային փոխակերպման տարբեր հարցերի վերաբերյալ կարծիքներ են հայտնել նաև «Ռուսաստանի ստանդարտացման ինստիտուտ» ՖՊԲՀ գլխավոր տնօրեն Դենիս Միրոնոն, «Մեկ պատուհան» ՊՁ գլխավոր տնօրեն Ազամատ Ուսենբաևը, ՌԱՁՄ Արդյունաբերական քաղաքականության և տեխնիկական կարգավորման կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, «Միջազգային առևտուր և ինտեգրում» ՍՊԸ տեխնիկական տնօրեն Դմիտրի Դրոբիշևը, «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» ԲԸ վարչության տնօրեն Ասլան Աբդրայիմովը, «Հավատարմագրման ազգային ինստիտուտ» ԴԻՀ տեղեկատվական համակարգերի մեթոդաբանական ուղեկցման բաժնի պետ Մարիա Օլիգերը:
Մասնակիցները քննարկել են թվային փոխակերպման տարբեր ասպեկտների վերաբերյալ թեմաների լայն շրջանակ՝ սկսած ԹՏԿ նախագծի ընթացիկ կարգավիճակից, թվային էկոհամակարգի ծառայությունների իրականացման մոտեցումներից և կողմնակի սերվիսների միացման սկզբունքներից մինչև արտադրության թվայնացման գործում ստանդարտացման դերի քննարկում, ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգի թվային փոխակերպման ստանդարտների և մոտեցումների տարածման համակարգի կառուցում, համապատասխանության հաստատման արդյունավետության գնահատման սկզբունքներ և մոտեցումներ՝ հաշվի առնելով ԹՏԿ համակարգի հետ փոխգործակցությունը։
Հաշվի առնելով բանախոսների զեկուցումների նկատմամբ բաժնի մասնակիցների ցուցաբերած ակտիվ հետաքրքրությունը՝ այս նյութերը տեղադրվել են բաց հասանելիությամբ։ Կարող եք ծանոթանալ դրանց հետևյալ հղումով՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/053/Materialy-sektsii-TSTR-k-Forumu.zip