Նորություններ

23.08.2023

ԵԱՏՄ-ում մշակվել է տարանցման նոր դասակարգիչ

Օգոստոսի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է Մաքսատուրքերի վճարման պարտականության կատարման ապահովումը չտրամադրելու դեպքերի դասակարգիչը։ Այն մշակվել է Հանձնաժողովի մաքսային բլոկի և ԵԱՏՄ երկրների մարմինների կողմից՝ Տարանցման հայտարարագրի լրացման կարգի դրույթները կատարելու համար։ Ուժի մեջ կմտնի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Փաստաթուղթը թույլ կտա ավտոմատացնել հարկերի, մաքսատուրքերի, հատուկ տուրքերի, հակագնագցման տուրքերի և փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների մշակումը։

Տեղեկանք

Դասակարգիչը կներառվի Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթեր լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» N 378 որոշման մեջ։