Նորություններ

13.03.2024

ԵԱՏՄ-ում նորմատիվ իրավական բազա է ձևավորվել բիզնեսի վրա կարգավորման ազդեցությունը գնահատելու համար

Մարտի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան կարգավորել է նոր ընթացակարգի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկատիրության վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ներդրման հարցերը։ Բացի այդ, այսուհետ բիզնեսի վրա կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) են ենթարկվելու ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերն, ոչ թե միայն ԵՏՀ կոլեգիայի որոշումների նախագծերը, ինչպես նախկինում։

«Այս որոշման ընդունումը թույլ տվեց ավարտին հասցնել նորմատիվ իրավական բազայի ձևավորումը, որն անհրաժեշտ է Հանձնաժողովի աշխատանքի պրակտիկայում Միությունում բիզնես վարելու պայմանների վրա վերազգային կարգավորման ազդեցության գնահատման ընթացակարգերը ներդնելու համար: ՓԱԳ գործարկումը և միջազգային պայմանագրերի նախագծերի վրա ԿԱԳ տարածումը հնարավորություն կտան գնահատմամբ ընդգրկել Միությունում կարգավորման ամբողջ կենսացիկլը: Ընթացակարգերի իրականացումը նաև թույլ կտա բացահայտել փոխադարձ կապը նորմատիվ իրավական ակտի ընդունման նպատակների և դրա արդյունքների միջև», — նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։

Ըստ Բախիթ Սուլթանովի, այս ընթացակարգերի ներդրումը կմեծացնի «հնգյակի» պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԵԱՏՄ-ում կարգավորման ձևավորման և կատարելագործման գործընթացներում։

Տեղեկանք

ԵՏՀ-ի կողմից ընդունված որոշումների ՓԱԳ և ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի ԿԱԳ ընթացակարգերի իրականացման անհրաժեշտությունը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին «2-րդ Մեծ» արձանագրությամբ, որը ստորագրվել է 2022 թվականի մարտի 31-ին և ուժի մեջ մտել 2024 թվականի փետրվարի 12-ից։

ԵՏՀ-ի կողմից ընդունված որոշումների ՓԱԳ և ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի ԿԱԳ ընթացակարգերի իրականացման կարգը սահմանվել է ԵՏՀ Աշխատակարգի փոփոխություններով, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի N 23 որոշմամբ, որը նույնպես ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 12-ից։