Նորություններ

28.09.2023

ԵԱՏՄ-ում կատարելագործում են տեխկանոնակարգերը և սահմանված պահանջների պահպանման մոտեցումները, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության միջոցները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ կայացած Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում հանրային քննարկմանն ուղարկելու համար հավանության է արժանացել «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի՝ առանձին պահանջների հստակեցման մասով № 1 փոփոխությունների նախագիծը:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համակարգված կերպով իրականացնում է համապատասխանության գնահատման տիպային սխեմաների դրույթների կիրարկում, որոնք հաստատվել են Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի № 44 որոշմամբ, տեխկանոնակարգերի համապատասխանության գնահատման ձևերի և ընթացակարգերի մասով: Այդ նպատակով հանրային քննարկմանն ուղարկելու համար հավանության են արժանացել «Վերելակների անվտանգություն» և «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխկանոնակարգերի փոփոխությունների նախագծերը՝ հաշվի առնելով համապատասխանության գնահատման տիպային սխեմաները, ինչպես նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի փոփոխությունների նախագիծը՝ հաշվի առնելով լրացուցիչ քննարկումը:

Սննդամթերքի վերաբերյալ տեխկանոնակարգի փոփոխությունների քննարկման հիմնական առարկան անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին դրույթների՝ որպես համապատասխանության գնահատման ձևի ներդաշնակեցումն էր ԵԱՏՄ իրավունքին և չհավատարմագրված փորձարկման լաբորատորիաների աշխատանքի կանոնների սահմանումը:

Նիստի մասնակիցները նաև ԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկելու համար հավանություն են տվել «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Միության տեխկանոնակարգի` փաստաթղթի առանձին դրույթների, այդ թվում՝ բուսական յուղերի փոխադրմանը և յուղաճարպային արտադրանքում ճարպաթթուների գլիցիդիլ եթերների նորմավորմանը վերաբերող դրույթների հստակեցման մասով փոփոխությունների № 2 նախագծին: Հավանության են արժանացել նաև «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկի նախագիծը, որի մասով մաքսային ընթացակարգերով գրանցելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը, և «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նախագիծը։

Նախկինում ընդունված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգերի ուժի մեջ մտնելն ապահովելու համար ԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկման համար հավանության է արժանացել նշված փաստաթղթի փոփոխությունների նախագիծը, որը շտկում է դրա մի շարք դրույթներ, և «Եվրասիական տնտեսական միության քիմիական նյութերի և խառնուրդների գրանցամատյանի ձևավորման և վարման, նոր քիմիական նյութերի մասին ծանուցման մասին» ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը:

Քննարկվել և ԵՏՀ կոլեգիայի նիստին ուղարկելու համար հավանության է արժանացել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ անդամ պետության պետական վերահսկողության (հսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության մասին Միության մեկ այլ անդամ պետության դիմումը Հանձնաժողովի կողմից լրացուցիչ խորհրդակցություն անկացնելով քննարկելու կարգը։

Սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների ոլորտում Խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել և առաջարկել է Հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկել ԵԱՏՄ մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական վերահսկողության (հսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի և ԵԱՏՄ մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական վերահսկողության (հսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի փոփոխությունները։

Խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքներով հաստատվել է «Միջազգային և տարածաշրջանային ստանդարտներում, ուղեցույցներում և առաջարկություններում պարունակվող կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների վերահսկման մոտեցումների վերլուծություն» գիտահետազոտական աշխատանքը: ԳՀԱ-ի նպատակն է վերլուծել օգտագործվող մոտեցումները, գիտական հետազոտությունների արդյունքները` հաշվի առնելով ռիսկի գնահատումը, կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների արդյունավետ վերահսկողության ապահովման համար: Եվ արդյունքում՝ ապահովել Միության բնակչության կյանքի ու առողջության համար կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությունը։ Գիտահետազոտական աշխատանքի արդյունքները կօգտագործվեն ԵԱՏՄ ակտերում խնդրո առարկա արտադրանքին ներկայացվող պահանջներ սահմանելիս:

Միության անդամ պետությունների լիազոր մարմինների առաջարկներով Խորհրդատվական կոմիտեն հաստատել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության (հսկողության) ոլորտում աշխատանքները համակարգող ենթակոմիտեի արդիականացված կազմը։ Միաժամանակ որոշում է ընդունվել վերանայել Ենթակոմիտեի մասին հիմնադրույթը Միության տեխկանոնակարգերի պահանջների պահպանման պետական վերահսկողության (հսկողության) վերաբերյալ առաջարկների մշակման արդյունավետությունը բարձրացնելու համար: