Նորություններ

16.07.2021 (Обновлено: 08.10.2021 15:44)

ԵԱՏՄ-ում ստեղծվում է անասնաբուժական պատրաստուկների միասնական շուկա

Եվրասիական տնտեսական միությունում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության կարգավորման կանոնների նախագիծը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահության ներքո անցկացված՝ ԵԱՏՄ պետությունների պրոֆիլային լիազորված մարմինների ղեկավարների խորհրդակցությանը։ Խորհրդակցության արդյունքները թույլ են տալիս խոսել շուտով Միությունում անասնաբուժական պատրաստուկների միասնական շուկայի ստեղծման մասին։

Կողմերին հաջողվել է վերացնել վերջին վիճահարույց հարցերի մեծամասնության շուրջ տարաձայնությունները։ Դա նշանակում է, որ միասնական վերազգային կանոնների նախագիծը կներկայացվի Միության մարմինների կողմից հետագա քննարկմանը։ Վերջնական որոշումը կկայացնի ԵՏՀ Խորհուրդը։

«Այժմ, դեռ տասնամյա վաղեմության որոշմանը համապատասխան, անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների գրանցումն իրականացվում է մեր Միության պետությունների ազգային օրենսդրությունների հիման վրա, – նշել է Վիկտոր Նազարենկոն։ – Նման գրանցման արդյունքները փոխադարձաբար ճանաչվում են մյուս անդամ պետությունների կողմից։ Դա տալիս է ԵԱՏՄ մաքսային տարածքում անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների շրջանառման իրավունք։ Սակայն այդ նորմի կիրառման պրակտիկան ի հայտ է բերել Միության անասնաբուժական դեղամիջոցների շուկայի վրա բացասաբար ազդող մի շարք խնդրահարույց հարցեր։

Այդ ոլորտում կարգավորման եվրասիական միասնական կանոնների ընդունումը արմատապես կփոխի իրավիճակը։

Ձեռք բերելով մի շարք հայեցակարգային պայմանավորվածություններ, ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների ղեկավարներն ընդգծել են, որ Հանձնաժողովի Խորհրդի որոշման համապատասխան նախագծի առանձին դրույթների խմբագրությունը լրացուցիչ կճշգրտվի և կողմերի փորձագետների հետ կհամաձայնեցվի մոտ ժամանակներս։

Տեղեկանք

Խորհրդակցության ը մասնակցել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Իվան Սմիլգինը, Ղազախստանի Հանրապետության Անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ Գուլժան Նուրտազինան, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։