Նորություններ

09.02.2023

ԵՏՀ-ում իր աշխատանքն է սկսել էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը

Փետրվարի 8-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևն անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին եվրասիական հնգյակի պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված Էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստը։

Պրոֆիլային նախարարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հարցերը։

«Էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը եվրասիական ինտեգրման կարևոր հիմքն է», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Նիստում ներկայացվել է Ղազախստանի Հանրապետության առաջարկը էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գրանցող օպերատոր ստեղծելու մասին:

Բացի այդ, Ղեկավարների խորհուրդը քննարկել է էլեկտրաէներգիայի օր առաջ կենտրոնացված առևտրի օպերատորի կողմից ընդհանուր շուկայում գրանցողի գործառույթների կատարումը և էլեկտրական էներգիայի սալդո հաղորդումների պլանային արժեքներից փաստացի արժեքների շեղումները որոշելու սկզբունքները:

 

Քննարկման արդյունքում որոշումներ են ընդունվել ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման հետ կապված հարցերի համաձայնեցմանն ուղղված հետագա անելիքների վերաբերյալ։