Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
03.06.2024

ԵՏՀ-ում նախանշել է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հիմնական ուղղությունները

«Մտավոր սեփականություն. զարգացման միտումներ, պրակտիկա, հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ընկերակցության հարթակում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան խոսել է Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության ոլորտի առանցքային իրադարձությունների մասին:

«Մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պահպանումն ու պաշտպանությունը տնտեսության, առաջին հերթին՝ նրա ստեղծագործական և նորարարական ոլորտների աճի վրա ազդող հիմնական գործոններից մեկն է»,- նշել է Նուրժամալ Իլյասովան։
ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է մտավոր սեփականության ոլորտի օրենսդրության կատարելագործման աշխատանքների մասին՝ նշելով, որ մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների մաքսային հսկողության հարցերը Հանձնաժողովի հարթակում մշտական քննարկման թեմա են:

Գերակա ուղղությունների թվում Նուրժամալ Իլյասովան նշել է ԵԱՏՄ երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների բիզնեսին ուղղված որոնման առցանց ծառայությունների ստեղծման աշխատանքները, ինչպես նաև Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության վերազգային կարգավորման ձևավորումը, մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը:

Նուրժամալ Իլյասովան խորհրդաժողովի մասնակիցներին տեղեկացրել է նաև «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման պլանի նախապատրաստման ԵՏՀ աշխատանքի մասին, որը ենթադրում է միջոցառումների, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտի միջոցառումների ներառում:

Եվրոպական բիզնեսի ընկերակցությունը (ԵԲԸ) Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրողների հիմնական ներկայացուցչությունն է: 1995 թվականին ստեղծված ԵԲԸ-ն անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է Ռուսաստանում գործող ավելի քան 380 ընկերություն։ ԵԲԸ-ն ներառում է 65 կոմիտե և աշխատանքային խումբ, որոնք իրականացնում են բիզնեսի տարբեր ոլորտներում, ներառյալ մտավոր սեփականության, ոլորտը, հարցերի լայն շրջանակի լոբինգ: