Նորություններ

25.11.2024

ԵՏՀ-ում քննարկել են Հռչակագիր-2030-ի իրականացման պլանի նախապատրաստման ընթացքը

«Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի նախապատրաստման ընթացքը նոյեմբերի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել են ԵՏՀ պրոֆիլային բլոկերի և Եվրասիական տնտեսական միության երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ։

Միքայել Բելլույանը խոսել է ոլորտային հարթակներում Պլանի նախագծի լրամշակման հետ կապված ընթացիկ իրավիճակի և դրա հաստատման ընթացքում ծագող առանձին հարցերի մասին։

Միության երկրների ներկայացուցիչները նշել են Հանձնաժողովի ոլորտային հարթակներում կատարված աշխատանքի զգալի ծավալը, ինչպես նաև Պլանի նախագծի առանձին ուղղությունների համաձայնեցման առաջընթացը:

Քննարկումների արդյունքների հիման վրա համաձայնեցվել է Պլանի նախագծի նախապատրաստման հետագա աշխատանքների ալգորիթմը։

«Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկան ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագիրը ԵԱՏՄ պետությունների նախագահների կողմից ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։