Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է կլոր սեղան, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հարցերին։
ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը խոսել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում թվային էկոհամակարգի ձևավորման մասին՝ անդրադառնալով գյուղատնտեսական բույսերի տեսակների, տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների, ինչպես նաև ագրոարդյունաբերության ինտերակտիվ քարտեզի վերաբերյալ տվյալների փոխանակման հարցերին։
«2026 թվականի հունիսի 1-ից կսկսվի Գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայականների թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագրի գործնական իրականացումը, ինչը նոր խթան կհաղորդի գյուղամթերքի էլեկտրոնային առևտրի զարգացմանը», — կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է Նաիրա Կարապետյանը։
Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում թվային լուծումների ներդրման իրենց փորձը, ներառյալ ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաները, ֆերմաների ավտոմատացումը և այլն։
Միջոցառումը վերահաստատել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի թվային վերափոխման կարևորությունը և տնտեսության տվյալ հատվածի մրցունակության բարձրացման նպատակով արդյունավետ էկոհամակարգի ստեղծման համար անդամ պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարությունների, բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։