Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կողմից դրված կապարանիքները մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց ճանաչելու ձևով պարզեցում կիրառելու պրակտիկան քննարկվել է ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում, որն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Նուրլան Բայնազարովի գլխավորությամբ։
2020 թվականին Հանձնաժողովն որոշում է ընդունել, որով սահմանվել են ԼՏՕ-ի կողմից փոխադրամիջոցների բեռնատար տարածքների (հատվածամասերի) վրա դրված և մաքսային մարմինների կողմից որպես նույնականացման միջոց ճանաչվող կապարակնիքներին ներկայացվող պահանջները։
Աշխատանքային խմբի փորձագետներն անդրադարձել են այս հարցի վերաբերյալ գործող իրավապահ պրակտիկայի առաջին արդյունքներին և մակրոտնտեսական անկայունության պայմաններում օպերատորների համար հեռանկարային պարզեցումը գործնականում իրականացնելու հնարավոր տարբերակներին։
Հանդիպման ընթացքում շարունակվել է նաև ԼՏՕ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող տիպային պահանջների նախագծի քննարկումը։
«Ապրանքների հաշվառման համակարգը հետմաքսային հսկողության հեռանկարային ուղղություն է, և այս փուլում մենք փորձում ենք կիրառել այդ գործիքը ԱՏԳ մեր բարեխիղճ մասնակիցների նկատմամբ», - նշել է Նուրլան Բայնազարովը:
Տեղեկանք
Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց, մաքսային գործառնություններ և մաքսային հսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ։
ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։